Բարալեթի համառոտ պատմությունը

Բարալեթ  նշանակում  է  հարթ  տեղ: Պրոֆեսոր  Աշոտ  Մելքոնյանի  մեկնաբանությամբ  Բարալեթ  գյուղի  հին  անունը  հիշատակվել  է  նաև  Բարալիս, Բարի  լույս  տարբերակներով, որը  հետագայում  աղավաղվելով  դարձել  է  Բարալեթ:
    Գյուղն  ընկած  է  Ախալքալաքի  սարահարթի  հյուսիս - արևելյան  կողմում , շրջկենտրոնից `Ախալքալաքից, մոտ  19կմ  հեռավորության  վրա: Բարալեթի  միջով  հոսում  է  Բարալեթ  գետը, որը  սկիզբ  է  առնում  Բեժանո գյուղի  մոտից / Լեկնա և  Կարանդա  ակունքներից /  և  Զակ  գյուղի  մոտ  միախառնվելով  Մերենիայից  հոսող  ջրին  դառնում  է  << Մեծ  ջուր >>  ու  թափվում  Կուր  գետը:
    Բարալեթը  վրաց  պատմաբան-աշխարհագրագետ  Վախուշտի  Բագրատյոնիի`<< Վրաստանի  թագավորության  պատմությունը >>  գրքում,  7 -րդ  դարում  հիշատակված  է  որպես  քաղաք:  Այս  գյուղի  պատմությունն , իսկապես, որ  գալիս  է  դարերի  խորքից . այն  եղել  է  մարդաշատ , որտեղ  հայն  ու  վրացին  ապրել են  կողք-կողքի:
    Բարալեթը  շատ  հին  պատմություն ունի. գյուղից  1 կմ հյուսիս  պահպանվել  են  վանքի, բնակարանների, պարիսպների ավերակներ, որտեղ  հայտնաբերել  են  քարե  դագաղներ, արձանագրություններ  ու  տապանաքարեր, որոնք  փռված  են  Սուրբ  Հովհաննես  մատուռի  շուրջը: Պահպանվել  են  նաև  7-րդ  դարի   քաղաքի  ավերակները , որոնք  լուրջ  ուսումնասիրության  կարիք  են  զգում…
    Դառն  ու  տխուր  օրեր  շատ  է  տեսել  այս  գյուղը : Բերենք  միայն  մեկ  օրինակ`1754թ-ի  հուլիսի  28-ին  լեզգիները  հարձակվեցին  օսմանյան  հողերի  վրա: Նրանք  գերևարեցին  բազմաթիվ  քրիստոնյա  հայերի, իսկ  իրենց  հաջորդ` 1755 թ-ի  արշավանքի  ժամանակ,  ի  թիվս  բազմաթիվ  բնակավայրերի, ավերեցին  նաև  Կոկիան  ու  Բարալեթը, անխնա  թալանեցին  գյուղը  և  գերի  տարան  շատերին:
    19-րդ  դարի  վերջին  Ախալքալաքի  գավառը  տրոհվում  է  ոստիկանական  երկու  տեղամասերի` հարավային  և  հյուսիսային: Հարավայինը  Գարելան  էր / այսօրվա  Գորելովկա  գյուղը  կամ  Բոկդոնովկայի  շրջանը/`1697  քոռ. Կմ  տարածությամբ, Հյուսիսայինը`Բարալեթը` 1026  քառ. Կմ  տարածությամբ / ընդհանուրը`2723  քառ. կմ/:  Ամբողջ  գավառի  110  գյուղերից  65-ը  բաժին  է  ընկնում  Բարալեթի  տեղամասին, 45-ը  Գորելովկային / Բոկդոնովկային/: Գավառը  ղեկավարում  էին  երկու  տեղամասերի  ոստիկանները, որոնք  ենթարկվում  էին  գավառապետին: Բարալեթի  65  գյուղերի  բնակչության  ընդհանուր  թիվը այդ  ժամսանակ  կազմել  է  9526 մարդ, որից  8006-ը` հայեր, մնացածը`վրացիներ, հույներ, թուրքեր:
    1918թ-ի մայիսին 170 ծուխ և  1667  շունչ  ունեցող  բարեշեն  գյուղի  բնակչությունը, տեղում  թողնելով  ամեն  ինչ ,բռնում  է  սարսափներով  լի  գաղթի  ճամփան:Մարդկային  մեծ  կորուստներ  կրելուց  բացի, բարալեթցիները  թուրքերին  թողեցին  նաև  իրենց  ցանած  1138 հեկտար  բերքը: Կենդանի  մնացած  և  տարվա  վերջին  գյուղ  վերադարձած մի  բուռ  տկլոր  ու  սովահար  մարդիկ մի  կերպ  դիմացան , զորավիկ  կանգնեցին  միմյանց, մինչև  որ  կարողացան  վերականգնել  իրենց  գյուղն  ու  տնտեսությունը: Բարալեթի  հողային ընդնուր ֆոնդը  2477  հեկտար  է  որից  876-ը  վարելահող  է  151-ը`խոտհարք, 1099` արոտավայր : Դրանք  սահման  են  կազմում Լոմատուրցխի, Կոթելիայի,  Էխտիլայի, Կաճոյի, Մերենիայի , Զագի  և  Բուղաշենի  հողահանդակներին: 1280 հեկտար  արոտատեղի  ունի  նաև  այլ  վայրերում / յայլայում /: Գյուղը  գրավում  է  մոտ  100  հեկտար  մակերեսային  տարածություն:
    Բարալեթցիների  ապրուստի  հիմնական  միջոցները  հողագործությունն  ու  անասնապահությունն  են: Զարգացած  է  կարտոֆիլագործությունն  ու  բանջարաբոստանային  մշակաբույսերի  աճեցումը:Գյուղացիների  ապրուստի  հիմնական  աղբյուրից  մեկն  էլ,  անշուշտ, արտագնա   աշխատանքով  ձեռք  բերվող  փողն  է:Գյուղն  ապահոված  է  խմելու  ջրով , այսօր  նաև  գազաֆիկացվում  է: Բարալեթը  ԽՍՀՄ-ի  տարիներին  մեծ  ծաղկում  է  ապրել: Այսօր  գյուղն  ունի  մշակույթի  տուն, հիվանդանոց, դեղատուն, հարսանյաց  և  սգո  արարողությունների  սրահ, մարզադաշտ  այլն:Եթե  նախկինում  Բարալեթը  ուներ  երկու  մայլա ` << թաղամաս >>   Էստիյի  գեչան   <<Վարի  մայլա  կամ  Չչոնց  մայլա >>   և  Էնթիի  գեչան  << Մամուլայենց  մայլա >>, ապա  այսօր  նրանց  թիվը  շատ  է:Վերը  նշված  Չչոնց  մայլային  և   Մամուլայենց  մայլային  ավելացել  են  նաև  Նորաշենը, Վերի  մայլան  կամ  ինչպես   բարալեթցիներն  են  ասում  << Ղեբարեց  տներու  քով>>, Գերեզմնոցի  քով  կամ  ինչպես  էլի  մեր  համագյուղացիններն  են  ասում  <<Մաթոսենց  տների  քով>>, <<Վալոյենց   տներու  քով >> և  այլն: