Բարալեթի ուսումնական կենտրոնները

Բարալեթում ծխական դպրոց է բացվել 1864 թ.-ին: Այս դպրոցը մինչև 1884թ.-ը պահվել է Կովկասում հունականությունը  վերահաստատող ընկերության կողմից, որից հետո, ժողովրդի միջոցով: Ըստ Ե. Լալայանի այս գյուղում արքունի պետական ծխական դպրոց է բացվել 1868թ.-ին: Աշակերտների թիվը այդ թվականին եղել է 101-ը, որից 91-ը` արական, 10-ը` իգական: Ս. Խուդոյանը Բարալեթի կրթօջախի մասին  գրել է. <<Ախալքալաքի Բարալեթ գյուղում 1881թ.-ին գործել է հայակական ծխական դպրոց` ունենալով 1 ուսուցիչ և 30 աշակերտ>>:  <<Արձագանք>> լրագիրը 1885թ.-ի հուլիսին գրել է, որ Բարալեթ գյուղում, ուր ապրում են 46 տուն հայեր և մի քանի տուն վրացիներ, կար ծխական դպրոց: Ս. Խուդոյանի ասածը հավաստում է նրանով, որ 1895թ.-ին Բարալեթում գործում էր ռուսական երկդասյա դպրոց: 1902-1904 թթ. այն դարձավ 4-ամյա: Բարալեթում 8-ամյա դպրոց է բացվում 1921թ.-ին”:: Այստեղ սկսում են սովորել հայերն ու վրացիները, ինչպես նաև շրջակա բոլոր գյուղերի տղաներն ու աղջիկները: Դպրոցն 1937թ.ին վերածվում է միջնակարգի, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին լուրջ դժվարություններ է կրում: Բարալեթի դպրոցը ծաղկում է ապրում 1960-ական թվականներից, երբ այստեղ սկսում են աշխատել բարձրագույն կրթությամբ տեղական կադրերը, երբ համալրվում ու նոր որակ է ստանում դպրոցի նյութատեխնիկական բազան: Այդ թվականներիցմինչև այսօր Բարալեթի դպրոցը տվել է բազմաթիվ նշանավոր մարդիկ` տնտեսագետներ, բժիշկներ, իրավաբաններ, պատմաբաններ, ուսուցիչներ և այլ բնագավառի աշխատողներ:
    ԽՍՀՄ-ի  փլուզումից  հետո / 1990-200 թթ. / Ջավախքի  հայկական  գրեթե   բոլոր  դպրոցներն  էլ  ճգնաժամ  ապրեցին: Ցավալին  այն  է, որ վրա  հասած անապահով  կյանքը պատճառ  դարձավ, որպեսզի  դպրոցներից  հեռանար մանկավարժական կոլեկտիվի  առաջատար  մասը: Ի  պատիվ  Բարալեթի  միջնակարգ  դպրոցի  մանկավարժների, պետք  է երախտագիտությամբ  նշել, որ  նրանք  որոշեցին  մնալ  դպրոցում և  շարունակել  գյուղի  մատաղ  սերնդի դաստիարակության  գործը: Նրանցից  շատերը բարձրագույն  կրթությամբ, իրենց  մասնագիտությունը  սիրող  մանկավարժներ  էին, որոնք  նույնիսկ երկար  ժամանակ աշխատեցին  առանց  աշխատավարձի, բայց  հավատարիմ  մնացին  իրենց  կոչմանը: Ճգնաժանայյին  տարիներին  նրանց  սաներից  շատերը  բարձր  գնահատականներով  բուհ  ընդունվեցին: Այդ  մանկավարժները  դեռ  այսօր  էլ  շարունակում  են  իրենց  հայրենասիրական  գործը: Փառք  ու  պատիվ  բոլորին:
   2000թ-ին վերանորոգվեց  դեռ  խորհրդային  տարիներին  կառուցված երեք  հարկանի  կիսակառույց  դպրոցի  շենքի  առաջին  հարկը: Իսկ  ինչ  եղավ  դպրոցի  հին  շենքը: Մանկավարժական  կոլեկտիվը  որոշեց  այն  կահավորել  և  դարձնել  գյուղի  պատմության  թանգարան: Պայծառ  մտահաղացում  էր: Ավաղ  այդ  գաղափարը թրատվեց << հզորների կողմից >>, և  շենքը  սեփականաշնորհվեց: 
    Չնայած  Բարալեթի  դպրոցում  այսօրվա  դրությամբ  ուսումնադաստիարակչական  գործը  դրված  է  բարձր  հիմքերի  վրա, այնուամենայնիվ, տարեցտարի  այս  դպրոցում  էլ   է    պակասում աշակերտների  թիվը: Եթե  2000թ-ին այդ  թիվը 175 էր, ապա 2004 թ-ին  այն  իջել  էր 131-ի: Երեք-չորս  տարվա  ընդացքում  աշակերտների  թիվը  կրճատվել  էր  44-ով, ուսուցիչներինը 11-ով / 32-21 /: 2006 թ-ի  դրությամբ Բարալեթի  հայկական  դպրոցում  սովորում  էին 123 աշակերտներ, ուսուցիչների  թիվը 20-նն էր:Այսօր / 2011 թ. /  Բարալեթում  կա 120 աշակերտ, 23 ուսուցիչ: Գյուղում կա  նաև միջնակարգ  Վրացական  դպրոց, որը  նախկինում  եղել  է  ութամյա:Այս  դպրոցի  շրջանավարտներից միայն  գիտական  կոչում  ունեցողների  թիվը անցնում  է  երկու  տասնամյակից: Այստեղ  իրենց  միջնակարգ  կրթությունն են  ստացել  քիմիական  գիտությունների  դոկտոր  Շալիկո  Բադալյանը, քիմիական  գիտությունների  թեկնածու Հենրիկ  Կարապետյանը, Տեխնիկական  գիտությունների  թեկնածուներ Լուկաշ  Բադալյանը, Արսեն  Աբոյանը, Արտյուշ  Մկրտչյանը, Հովհաննես  Մակարյանը, Երջանիկ  Մանուկյանը, Ֆերդինանտ  Մկրտչյանը, Վանիկ  Մակարյանը, մաթեմատիկական  գիտությունների  թեկնածուներ  Միշա  Հովհաննիսյանը, Սոս  Փամփուխչյանը, Գրիշա  Բաքարյանը, բժշկական  գիտությունների  թեկնածու  Միտուշ  Աբոյանը, Ավագ  գիտաշխատող Մելսիկ  Բաքարյանը  և  ուրիշներ:
    Մանկավարժական  կոլեկտիվի  Գործունեությունը ինչպես  հայտնի  է  մեծապես  կախված  է  դպրոցի  ղեկավարի  աշխատանքի  բնույթից:Ինչպես  ասում  են. << տնօրենը ուսուցիչների  ուսուցիչն  է>>, երբ  նա  ունի  հարուստ  գիտելիքներ, կազմակերպչական  ընդունակություններ: Այս  դպրոցին  միշտ  բնորոշ  է  եղել նման  տնօրենների  առկայությունը:
    Ըստ  ուսումնական  տարիների  տնօրենի  պաշտոնը  պաշտոնավարել  են`
Պերճ  Ասլանյան / 1925-1926թթ./
Տարիել  Խեչոյան/ 1926-1929թթ./
Երվանդ Թորոսյան/ 1929-1930թթ./
Հակոբ  Հարությունյան/ 1930-1932թթ./
Պետիկ  Թեյմուրազյան/ 1932-1933թթ./
Սերյոժա  Եդիգարյան/1933-1934թթ./
Հովհաննես  Աբրահամյան/1934-1935թթ./
Պետրոս  Բեզիրգանյան/ 1935-1937թթ./
Վահագն  Մկրտչյան/1937-1939թթ./
Մովսես  Պետրոսյան/1939-1940թթ./
Սարգիս  Տոնականյան/ 1940-1942թթ./
Սամսոն  Բոտոյան/1942-1944թթ./
Սուրեն  Շահինյան/1944-1945թթ./
Գրիգոր  Մուրադյան/1945-1949թթ./
Մարգար  Խեչոյան/1949-1950թթ./
Վահագն  Մկրտչյան/1950-1951թթ./
Ստեփան  Բադասյան/1951-1952թթ./
Վարդ  Թառլամազյան/1952-1963թթ./
Անուշավան  Մկրտչյան/1963-1986թթ./
Գրիգոր  Խեչոյան/1986թթ./
Գրիգոր  Գալոյան/1986-1991թթ./
Նորիկ  Խեչոյան/1991-1997թթ./
Սիլվա  Մակարյան/1994-2009թթ./
Ռազմիկ  Քոսյան/2009-2010թթ.-եղել  է  մի  քանի  ամիս  տնօրենի  պաշտոնակատար/
Լենա Զոփունյան/2010-ից  մինչև  այսօր/
    Դպրոցը 1939թ-ից  մինչև 1985թ-ը  միջնակարգ  բազայի  վրա  տվել  է  2965  շրջանավարտ, այդ  թվում  14  մեդալակիրներ:
Բաքարյան  Գրիշա  Գրիգորի
Տոնոյան  Յուրիկ  Ղևոնդի
Մկրտչյան  Արտյուշ  Աբելի
Պետրոսյան  Ազիզբեկ  Ալեքսանի
Լսկավյան  Շոթա  Վարդանի
Փոչիկյան  Արտյուշա  Խաչատուրի
Ստեփանյան  Ցոլակ  Ռուբենի
Մկրտչյան  Միքայել  Միսակի
Չթչյան  Զուբեյդա  Զաքարի
Մկրտչյան  Ֆերդինանտ  Անուշավանի
Աբոյան  Մերուժան  Գրիգոր
Մկրտչյան  Ռուզան  Անուշավանի
Կարապետյան  Ժաննա  Վլադիմիրի
Չթչյան  Նարինե  Վարշամի



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.