Բարալեթի հոգևոր հուշարձանները

12-րդ դարում գյուղի կենտրոնում որձաքարորից կառուցվոլ է մի եկեղեցի, որը կանգուն է մինչև օրս:Եկեղեցու հետ կապված կան բազմաթիվ ավանդույթներ:Բանն այն է, որ ԽՍՀՄ-ի տարիներին եկեղեցին գրեթե ավերվել էր:Նրա բակում պահպանվող գերեզմանատան Պետրոսյան ազգանունով ննջեցյալի տապանաքարի վրա փորագրված է 1100 թիվը:Եկեղեցին քարեշեն է, փայտածածկ:ՈՒնի զանգակատուն:Արտաքին չափսերն են`18մ -9.86 մ:Եկեզեցին, որը կոչվում է Սուրբ Աստվածածին, վերակառուցվել է 1868 թվականին:Դռան աջ կողմի քարի վրա փորագրված է 1869 թվականը:Դարերի խորքից է գալիս Բարալեթի Սուրբ Հովհաննես կոթողի պատմությունը /6-7-րդ դդ./, որի ծայրին կանգնած քարից կերտված խաչքարը մի քանի անգամ կոտրվել է ու նորից վերականգնվել տեղացիների կողմից:Այսօր Բարալեթում կանգուն է նաև 5-7-րդ դարերի սբ. Ստեփանոս մատուռը, որի դռան վրա կա աղավաղված հայերեն արձանագրություն: Գյուղում կա նաև 13-րդ դարի վրացական եկեղեցի, որը կառուցել է Թամարա թագուհու որդին` Լաշա-Գիորգին: 1872թ.-ին Բարալեթի գյուղի հայկական եկեղեցին տնօրինում էր Կարապետ քահանա Տեր-Կարապետյանը, նույն թվականին ծխամատյանում գրանցվել է 22 ծնունդ, 13 մահ:
    1988թ.-ի ապրիլի 24-ին բարալեթցիները գյուղամերձ Պահակասարի /Սաղարաուլո/ լանջին բաց են անում 1915 թ.-ի հայոց ցեղասպանության հիշատակն հավերժացնող մի փոքրիկ Ծիծեռնակաբերդ, որը եկրորդն էր համայն աշխարհի հայության մեջ` Երևանի Ծիծեռնակաբերդից հետո: Այդ օրվանից հուշամհամալիր-կոթողը ամբողջ ջավախքահայության համար դարձավ ուխտատեղի: Ամեն տարի ապրիլի 24-ին Ջավախքի հեռու  ու մոտ գյուղերից այստեղ էին գալիս ամենաբազմազան հոգեվիճակ ունբեցող մարդիկ: Պահակասարի համալիրը կառուցվեց Վաղարշակ Բերուջանյանի և նրա գաղափարակից ընկերների նախաձեռնությամբ: Այստեղ մեծ շուքով նշվեց նաև հայոց ցեղասպանության 90-ամյակը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.