Բարալեթի բնակչության տվյալները

Մինչև Էզրումից կատարած ներգաղթը գյուղում բնակվում էին 22 ընտանիքներ, որից 12-ը հայեր էին, 10-ը` վրացիներ և քրդեր: Ընդհանուր բնակչութփյունը կազմում էր 197 հոգի, որից արական սեռը` 103, իգական` 94: 1595 թվականին թուրքերի կողմից հարկահանման ցուցակներում Բարալեթն ուներ 21 ծուխ, 5 ջրաղաց: Թվարկված են ընտանիքի ավագների անունները` Գուռասկա, Մկրտիչ, Ելսզմազ, Սամդուլայի, Սարգիս, Միրզաց Ղուբատի, Զորաբա Քեսայի, Թոման, Թառալայի, Մարտիրոս, Մկրտիչ, Տեր-Հակոբ և այլն:Գյուղզացիների ընդհանուր հարկը կազմել է 25000 լիա:
    Բարալեթ են ներգաղթել նաև  1721-1723-1744 թթ. Ղարաբաղից Խեչոյանների և Անտոնյանների տոհմաճյուղերը, իսկ 1830թ.-ին Ալաշկերտից եկածներին անվանել են Ալաշկերտցոնք, ազգանունը` Ալաշկերտյանց: Եկել են նաև Արդահանի գյուղերից:
    1830 թ.-ին  եկած նորեկներին մեծ օգնություն են ցույց տվել բնիկները: Օգնության կարգով եկվորներին տվել են 8 սոմառ ցորեն, 80 սոմառ գարի, 8 կոտ սոյա, 24 հոխա յուղ, 175 ղուռուշ դրամ, միժամանակ նորեկներին օգնել են տներ կառուցելու հարցում` նյութապես և աշխատանքով:
    Մարդիկ ապրել են համատեղ, հաշտ ու խաղաղ` օգտվելով բնիկների ունեցած եկեղեցուց, որտեղ կատարել են տարբեր տեսակի ծիսակատարություններ:
    1886թ.-ին Բարալեթում կար 154 ծուխ, 55-ը` վրացական, 280 բնակչությամբ, 99-ը հայկակական` 580 մարդով: Ալաշկերտից եկվորենրի մեծ խումբը գլխավորել է Գյանջանցի Խեչ անունով քահանան:
      Այս գյուղում հայն ու վրացին ապրել են  և այսօր էլ ապրում են միասի և չեն առանձնացվում ոչ մի բանով: Նրանց մոտ միաձուլված է ամեն ինչ: Հավասարապես տիրապետում են միմյանց լեզուներին, և չեն տարբերվում ազգային պատկանելիությամբ: Խառնված են նաև ընտանիքներով:
    Տասնամյակների ընթացքում Բարալեթի բնակչության աճը այսպիսի տեսք է ընդունել.

Թիվ
1595
1838
1844
1850
1860
1869
1878
1907
1918
1990
2000
2006
Բնակիչ
525
245
384
304
399
684
445
1644
1667
1229
1045
1006
ծուխ
21
-
-
-
-
-
80
-
170
307
-
285

     Վերջին տարիների տվյալներով /2000-2005թթ./ Բարալեթն ուներ 241 ծուխ`1045 բնակչությամբ:
    Գյուղի  մեծ ազգություններից են`
Խեչոյանները  / Խեչոյենք /
Մամուլյանները /Մամուլաենք/
Մակարյանները/Մակարենք/ 
Բերուջանյանները / Ղեբարենք/ 
 Չթչյաններյ / Չչոնք /
Գլուղի փոքր ազգություններից են`
Հովակիմյանները
Ղարիբյանները / Ղարիբենք/ 
Կոպտոնաշվիլիները



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.