Բարալեթցոնց բարբառը

Ագիշ-կրակխառնիչ
Ալաջա-գույնզգույն
Ալ ու խաշխաշ-լիություն,առատություն
Ակոշկա-պատուհան
Այբ-թերություն
Այնթին-այն կողմ
Աշե-նայիր'
Առչի օրը-երեկ չէ անցած օրը
Ավջի-աչքաբաց
Աֆեռիստ-խորամանկ
Բազի-երբեմն
Բայղուշ-հիմար
Բալքի-հավանաբար
Բեջարել-կարողանալ,գլուխ հանել
Բերզել-ձանձրանալ
Բիլագ-նախաբազուկ
Բիչիմ-մարմնի կառուցվածք
Բմբուլ-փետուր
Բուղա-ցուլ
Գալըմ եմ-գալիս եմ
Գալոխ տարի-հաջորդ տարի
Գեչա-գետի մյուս ափը
Գառգիլամիշ էնել-քնից արթնանալուց հետո ձգվել
Դադել-աշխատել
Դայնա-սեղան սրբելու կտոր
Դանթռել-հոգնել
Դեշակ-դոշակ
Դիա-ահա
Դոխ-աղավնի
Դրստել-կուտակել
Զայիֆ-նիհար
Զավզագ-հիմար
Զեյին-միտք
Զխտվի-կեր'<վիրավորական>
Էդեվ-հետո
Էրթըմ եմ-գնում եմ
Էրթիգ-թոնրատան կտուր
Էրինջագ-սարդոստայն
Էյթաջ-ուրիշի հույսին չմնալ
Էվալլա-շնորհակալություն
Էտոր-դրա համար
Էփեջա ահագին
Էքիզ-զույգ,երկվորյակ
Էքվան-վաղը
Էքվան չէ մեկալ օրը-վաղը չէ մյուս օրը
Ըխչի-աղջի
Ընձի-ինձ
Ըսա-ասա
Թաբաղ-ափսե
Թայա-խոտի մեծ դեզ
Թավան-առաստաղ
Թավիրըմ-մի տեսակ
Թաք-թաք-մեկ-մեկ
Թեզ-արագ
Թեշիկ-իլիկ
Թերդել-գողանալ
Թըմմել-լրացնել
Թիվանգ-հրացան
Թիրիդի-գող
Թոռշ-կիսահալ ձյուն
Թոփռաղ գլխուդ-վայ գլխիդ
Թրաշվել-սափրվել
Թումբ-հողաբաժան
Թուռշի-թթու
Իթի-արդուկ
Իլիկ-բազուկ,հաստաբազուկ
Ինչխո-ինչու?
Ինսան-մարդ
Իշտա-ախորժակ
Լազութ-եգիպտացորեն
Լախանա-կաղամբ
Լախանկա-տաշտ
Լայեղ-արժանի
Լափաթկա-բահ
Լերթ-մեջք
Լկճել-թուլանալ,հալվել
Խաբար-նորություն
Խըզգալ-աղբ թափելու սարք
Խոշոր-մեծ
Խոջա-մեծ
Կալոշ-ռեզինից կոշիկ
Կըդիկ-այծ
Կըշտի-կողքի
Կոլնջկտալ-հորանջել
Հազըր-պատրաստ
Հայդե-գնացինք
Հերու-անցյալ տարի
Հըլբըթ-երևի
Ձեզի-ձեզ
Ձութ-մաստակ
Ղաղալոզ-եզևնու կոն
Ղաղլատո-կերակրափող
Ղառղա-ագռավ
Ղարաղուլ-պահակ
Ղաֆա-գլուխ
Ղըմի-շուշան
Ղըլղ-շոր,հագուստ
Ղոջա-մեծ
Ղուշ-ծիծեռնակ
Ղուռղուշուն-արճիճ
Ճակուլ-փայտ,որով երկու դույլ ջուր են տեղափոխում
Ճիտ-վիզ
Ճուլուկ-հնդկահավ
Մաթռաղ-մտրակ
Մալ-անասուն
Մայլա-թաղամաս
Մանդըռ-մանր
Մանչ-տղա
Մատղաշ-փոքր
Մեզի-մեզ
Մեկալը-մյուսը
Մեյնակ-միայնակ
Մեշա-անտառ
Մուզ-մուզ-սուսիկ-փուսիկ
Յորղան-վերմակ
Չամչա-մեծ պոչով բաժակ
Չայիր-մարգագետին
Չանգա-ծնոտ
Չանգալ-պատառաքաղ
Չանթ-հողաթափ
Չափա-բրիչ
Չաքիջ-մուրճ
Չաքիրգա-մորեխ
Չըբուխ-ճիպոտ
Չըդըբնիս-չկպչես
Չըլիմ չիմանամ-հանկարծ չլսեմ
Չխոտկա-հիվանդոտ,նիհար
Չըռփըզըզ-մեծ բերան,<վիրավորող>
Չըփլաղ-տկլոր
Չիդի էնեմ-չեմ անելու
Չիրքին-տգեղ
Չոմբուզ-փոքրիկ քառակուսի հողակտոր
Չոռ-գրող<վիրավորական>
Չոփլուգ-աղբանոց
Պաչել-համբյուրել
Ջանավար-գայլ
Ռանգ-երեսի գույն
Սաբախտան-առավոտյան
Սաղ էկան-բոլորը եկան
Սաղ-սալամաթ-ողջ-առողջ
Սանածղալ-անասունների աղբի հավաքման տեղը
Սեյրագ-նոսր
Սըմաղ-հիմար
Սըմաղլամա-հիմարաբար
Սըրա-ակոս
Սըռ-գաղտնիք
Սիկտիրջի-անկայուն
Սիրի-ոչխարի հոտ
Սոլուղ-շունչ
Սոյխա-հարևանների տները շատ գնացող-եկող
Սվռջուղ-սարյակ
Վեվ ըսավ-ով ասաց?
Վուր ես էրթըմ-ուր ես գնում?
Տալդա-հով տեղ
Տալղա-ալիք
Տամլզըղի-էգ տարեկան հորթ
Տավշան-նապաստակ
Տռսղի առնել-ծաղրել
Րախի-օղի
Ցանձաղ-ծանծաղ
ՈՒա-իա
ՈՒսադբա-հողաբաժին
ՈՒսուլ-կամաց
Փեշանգ-հոբի<վատ իմաստով>
Փեշկիր-սրբիչ
Փուռչուլուղ-գազար
Քառթու,քառթվցած-հին,հնացած
Քարթոլ-կարտոֆիլ
Քեչագ խաղալ-պարել
Քեփագ-պառավ,ծեր
Քիսկի-երկար փայտեր,որոնցով խոտ են տեղափոխում
Քյաֆթառ-անատամ
Քնթարել-բերանքսիվայր ընկնել
Օրթա-մեջտեղ
Օրթըլըղ-շուրջբոլորը
Օրփեվարի-ամուսինը մահացած կին









Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.