Ջավախք աշխարհի Բարալեթ գյուղը մնաց Աստծո հույսին

   Գրեթե ամբողջ հայությանն է հայտնի այն ցավալի փաստը, որ Ջավախքում ապրող յուրաքանչյուր  հայ  ընտանիք  ձմեռն  անցկացնելուն  պես  անմիջապես  մտածում  է  հաջորդ  ձմեռը  << դուրս >> գալու  մասին: Եվ  այս  հողի  վրա  շատ  ու շատ  երիտասարդներ / ոչ միայն / թողնելով  ընտանիքը , ծննդավայրը գնում  են  հիմնականում  Ռուսաստան `արտագնա  աշխատանքի << խոփան >>: Իսկ  ովքեր  էլ, որ  մնում  են  գյուղում, մտածում  են ` << տեսնիս  էս  տարի  քարթոլի  գինը  իշկան  կեղնի, խո  ղռավը  չի  զարգել, թե  ավելի  լավ   է  մալս  շատացնեմ.....>>  և  այսպես  շարունակ: Բարալեթը  Ջավախք  աշխարհի  այն  բացառիկ  գյուղերից  է, որ  բնակչության  ընդամենը  հինգ  տոկոսն  է  գնում  արտագնա  աշխատանքի, իսկ մնացածը  կառչած  է  իր  հայրենի  հողին ` փորձելով  անել  ամեն  ինչ  այն  շենացնելու  համար: Այս  տարի  նույնպես  բարալեթցիների  95  տոկոսը մնաց  գյուղում  և  ամեն  տարվա  պես  սկսեց  իր  գյուղատնտեսական  աշխատանքները: Կարծես  ամեն  ինչ  ընթանում  էր  ըստ  պլանի `մինչև  հուլիսի  4-ի  փոթորիկն  ու  կարկուտը: Փոթորիկը  գյուղում  մեծ  վնասներ  պատճառեց `  մի  քանի  տների  կտուրներ  պոկեց  տարավ, իսկ  կարկուտը  գրեթե  ամբողջությամբ  հողին  հավասարեցրեց  կարտոֆիլի, գարու  և  ցորենի    ցանքատարածությունները ` գյուղացուն  թողնելով  Աստծո  հույսին:  

                                                                                                        Մարտին  Ղարիբյան
                                                                                                         09.07.2012թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.